ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

ԿԸՀ-ն գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակները

ԿԸՀ-ն գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակները
25.02.2017 | 16:40


ԿԸՀ-ն այսօր հրավիրված նիստում հաստատեց ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական և տարածքային ցուցակները։
Գրանցվեց 9 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ՀՅԴ, ՀԿԿ, ՀՎԿ, «Ազատ դեմոկրատներ», «Ելք» դաշինք, «Ծառուկյան» դաշինք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք, «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք, հաստատվել է թվով 1538 պատգամավոր:


ԿԸՀ-ն մերժեց «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի ցուցակից երկու անձի գրանցումը օրենքով սահմանված փաստաթղթերի բացակայության պատճառով:
Գրանցումից հետո վիճակահանությամբ որոշվեց ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները՝


«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 2
«Ելք» դաշինք - 1
«Ծառուկյան» դաշինք - 4
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք - 5
Հայ հեղափոխական դաշնակցություն- 9
Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 7
Հայաստանի հանրապետական կուսակցություն- 6
«Հայկական վերածնունդ» կուսակցություն - 3
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք - 8

Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ